Հայաստանի Հանրապետության համար հրատապ է նոր ռազմավարական դաշինքներ մշակել - Սարո Մարտիրյան

Հայաստանի Հանրապետության համար հրատապ է նոր ռազմավարական դաշինքներ մշակել - Սարո Մարտիրյան
shadow
Մենք վստահեցանք Փութինեան Ռուսաստանին, տեսեք թե այդ մեկը ուր հասցուց մեզ - Հնչակյան Ֆրանսիայի մասնաճյուղի ատենապետ
Համոզված եմ, որ Ֆրանսայի և Հայաստանի միջև նոր ռազմավարական գործընկերությունը համահունչ է հայկական ազգային շահերուն, իրտարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Ուստի մենք պետք է հնարավորինս զարգացնենք այս գործընկերությունը և անցնենք եվրոպական մակարդակի

Մենք վստահեցանք Փութինեան Ռուսաստանին, տեսեք թե այդ մեկը ուր հասցուց մեզ - Հնչակյան Ֆրանսիայի մասնաճյուղի ատենապետ
Սարո Մարտիրյան - Հայկական Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Ֆրանսիայի մասնաճյուղի ատենապետ - Վիլ դ̕Ալֆորվիլի Ալֆորվիլի քաղաքապետի տեղակալ

-Ինչպե՞ս կը գնահատեք Փարիզի վերջին ներգրավածությունը Անդրկովկասի տարածաշրջանին մեջ, արդյո՞ք ֆրանսական դիրքորոշումն արդարացի և առարկայական կը համարեք և բարեկամական հայկական արդար տեսակետի նկատմամբԴուք նկատի ունիք Ֆրանսայի կողմեն Հայաստանին զենք վաճառելու որոշումը- Սա ակնհայտորեն դրական զարգացում է Ֆրանսայի արտաքին քաղաքականության մեջ և շրջադարձային է Փաշինյանի կառավարության կողմեն նոր դաշինքների որոնման ծիրեն ներս- Բոլորը գիտեն, որ Ռուսաստանը չապահովեր հայերի անվտանգությունը, ավելի վատ, Ռուսաստանը կը կրէ պատասխանատվություն, որը պետք է որոշվի 2020 թվականեն ի վեր Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական տարբեր ռազմական յարձակումներու հարցով.
Կու գա ժամանակը, երբ մենք ստիպված կըլլանք լրջորեն քննարկել այս հարցը, սակայն մոտ ապագային Հայաստանի Հանրապետության համար հրատապ է նոր ռազմավարական դաշինքներ մշակել- Արևմուտքը և առաջին հերթին Ֆրանսան մեզ հասանելի լուրջ տարբերակներից են, և ես անձամբ համոզված եմ, որ 2013թ- սեպտեմբերին Պուտինի կողմեն դադարեցված Հայաստանի, Եվրամիությանն ինտեգրման գործընթացը կշարունակէ իր ճանապարհը- - Հետևաբար, ինձ համար միանգամայն տրամաբանական է, որ եվրոպացիներն ու արևմտյան երկրները աջակցին Հայաստանին ռազմական առումով, ինչպես կընեն Ուկրաինայի համար.

-Ինչպե՞ս կը գնահատեք ֆրանսահայ համայնքի դերը այս հարցին նկատմամբ
Ֆրանսայի հայերը բացարձակապես ոչ մեկ դեր չեն ունեցած Ֆրանսայի և Հայաստանի միջև այս մերձեցման գործին- Որպես ֆրանսահայ և ըլլալով շատ նվիրված հայկական ազգային շահերի պաշտպանությանը, կարող եմ ձեզ ըսել, որ եթե Ֆրանսիան կօգնէ մեզ, սա պայմանավորված է այն իրողութեամբ, որ այն համընկնում է իր շահերուն
Նախ եւ առաջ, Ֆրանսան կաջակցի Ուկրանային ընդդեմ Ռուսաստանի, և հետևաբար տրամաբանական է որ արևմտյան երկիրները զբաղեցնեն այն տարածքը, որ լքած է Ռուսաստանը, կամա թե ակամա, նախկին Սովետական երկրիրներ, որոնք կը ցանկանան միանալ Եվրամիությանը- ինչպեւ Ուկրանայի և Վրաստանի պարագային- Այնուհետև կան նաև այլ խնդիրներ, կապված Թուրքիայի հետ, մասնավորապես, Միջերկրական ծովի ավազանի, որտեղ գազի նոր հանքեր են հայտնաբերուած
Հունաստանը, Իսրայելը և Կիպրոսը համագործակցության պայմանագրեր կնքած են մեկուսացնելով Թուրքիային, որ նույնպես գործընկերային հարաբերություններ կը փնտրէ Լիբիայի հետ, ի թիվս այլոց, այս դաշինքը տապալելու և կարկանդակի  կտոր մը ունենալու համար- Ֆրանսան ռազմական աջակցություն կը ցուցաբերէ Հունաստանին, և ահա թե ինչպես է վերջին տարիներին լարվածությունը բարձրացած է Ֆրանսայի և Թուրքիայի միջև։ Այնուամենայնիվ, Թուրքիայի երկու հարևանները արևելքի մեջ Հայաստանն ու արևմուտքի մեջ, Հունաստանը- Հայաստանն, ի հեճուկս իրեն, ակնհայտորեն պատնեշ է պանթուրքիզմի համար, և Եվրոպան այս տեսանկյունեն շահագրգռված է աջակցելու Հայաստանին։


-Այս ոլորտին մեջ Ֆրանսայի քաղաքականությունը վստահելի կը համարե՞ք
Մենք վստահեցանք Պուտինեան Ռուսաստանին, իսկապե՞ս ան մեզ ընտրության հնարավորություն տվեց։ Տեսեք, թե այդ մեկը ուր հասցուց մեզ - Մենք պետք է հաջողինք հասկնալ աշխարհաքաղաքական դինամիկը և օգտվել անկէ
Մեր յուրաքանչյուր որոշման համար մենք պետք է մենք մեզի հարց տանք, թե ինչ կը շահինք և ինչ կը կորսնցնենք, և էական է յուրաքանչյուր տերության տարածաշրջանային և ռազմավարական շահերի արդարացի գնահատումը
Համոզված եմ, որ Ֆրանսայի և Հայաստանի միջև նոր ռազմավարական գործընկերությունը համահունչ է հայկական ազգային շահերուն, իրտարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Ուստի մենք պետք է հնարավորինս զարգացնենք այս գործընկերությունը և անցնենք եվրոպական մակարդակի: Սա այն ճանապարհն է, որ ես կը հավատամ և հույսով եմ, որ առաջնորդուած է Փաշինյանի կառավարության կողմեն, որ հաջողած է վստահության հարաբերություններ զարգացնել նախագահ Մակրոնի հետ

-Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցության դերը վերջին շրջանին Ալֆորվիլի մեջ
Սոցիալ Դեմոկրատ ՀՆՉԱԿԵԱՆ կուսակցությունը՝ որուն պատիվը ունիմ նախագահելու Ֆրանսայի մասնաճյուղը՝ կը ներկայացնէ Հայ համայնքի բազմազանությունը Ալֆորվիլ քաղաքի քաղաքային խորհրդի կազմի մեջ։ Հայկական համայնքները հարուստ են իրենց բազմազանությամբ՝ որտեղ ալ որ ըլլան՝ և սա այն է՝ ինչ ես հպարտությամբ կը պաշտպանեմ

Related to category Socialism

Related to subcategory Social Democrat Hunchakian Party

Comment on Facebook

Comment on Disqus